Իտալական հյուրանոցում զոհվածների թիվը հասել է 23-ի

Իտալիայում փրկարարները եւս մի քանի զոհվածների մարմիններ են դուրս բերել ձնահյուսի տակ հայտնված Rigopiano հյուրանոցից: Այժմ տարերային աղետի զոհերի հաստատված թիվը 23 է, եւս վեց մարդ համարվում է անհայտ կո

Իտալիայում փրկարարները եւս մի քանի զոհվածների մարմիններ են դուրս բերել ձնահյուսի տակ հայտնված Rigopiano հյուրանոցից: Այժմ տարերային աղետի զոհերի հաստատված թիվը 23 է, եւս վեց մարդ համարվում է անհայտ կորած:

 

Դեռ հունվարի 24-ի երեկոյան հաղորդվել էր 18 զոհվածների մասին, իսկ անհայտ կորած էր համարվում 11 հոգի: Սակայն գիշերվա ընթացքում փրկարարները գտել են եւս երեք մարդու դիեր, իսկ հունվարի 25-ի առավոտյան՝ հյուրանոցի եւս երկու կենվորների մարմիններ:

 

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած այն բանին, որ ողբերգության վայրում հունվարի 24-ին փրկարարների ուղղաթիռ է կործանվել: Զոհվել են դրանում գտնվող բոլոր վեց անձինք: Ուղղաթիռի կործանման պատճառներն առայժմ չեն նշվում:

 

Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել:

 

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում պատահարի փաստով:

advertisement
Buzzy - News, Viral Lists, Polls and Videos

Buzzy - News, Viral Lists, Polls and Videos

Get start to make great community with Buzzy. TODAY! Purchase Now!